29 05 2021

Դա հարյուր տոկոսանոց հակահայ փաստաթուղթ է և որևէ իշխանություն չպետք է ստորագրի․ Հոխիկյան



Այդ փաստաթուղթը հարյուր տոկոսանոց հակահայ փաստաթուղթ է, և դա նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հակաիրավական փաստաթղթի տրամբանական շարունակությունն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։

«Կարծում եմ, որ ազգային մտածողություն ունեցող որևէ իշխանություն այդ փաստաթուղթը չպետք է ստորագրի: Ավելին՝ առաջիկա տարիներին Ադրբեջանը և Հայաստանը սահմանազատման և սահմանագծման որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրեն, որևէ գործընթաց չպիտի իրականացնեն: Իհարկե, շատերը կասեն՝ բա այս անորոշությունը, անկայունությունը կարող է հավերժ շարունակվել. ոչ, չի կարող հավերժ շարունակվել: Եթե հիշում եք՝ 1994-95թթ., երբ մենք հաղթանակ տարանք Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի գլխավոր խնդիրն էր հնարավորինս ձգձգել որևէ իրավական փաստաթղթի ստորագրումը: Հիմա մեզ համար կարևոր է, որ նույնպիսի գործընթաց մենք անենք»,- նշեց Հոխիկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ