28 05 2021

Չեմ նախանձում կառավարության որևէ անդամի, որն ինձ հետ պետք է աշխատի․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Այս կառավարության գործունեության թերացումներն այնքան շատ են, որ չես կարող պատկերացնել, թե երեք քայլով հնարավոր է ինչ-որ բան շտկել։ Չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք խնդիրների մեջ խրված չլինենք։ Վերջերս իմ ունեցած հանդիպումներից հետո հասկացա, որ այս խնդիրների խորությունն ու ծավալն այնպիսին է, որ սրա տակից դուրս գալը լրջագույն աշխատանք, էներգիա և պատասխանատվության բարձր զգացում է պահանջելու։ Բոլոր ուղղություններով պետք է շարժվենք։ Առաջինը՝ պետք է գնահատենք հասցված վնասի չափը, հետո վերականգնել կառավարելիությունը, կառավարման ճգնաժամը ամեն ոլորտում է, երրորդը՝ վառվող հարցերի կարգավորումն է լինելու։ Ամբողջ կառավարությունը պետք է աշխատի։ Պետք է ասեմ, որ չեմ նախանձում կառավարության որևէ անդամի, որն ինձ հետ պետք է աշխատի։ Չգիտեմ՝ ով կդիամանա, ով՝ ոչ, բայց ես հաստատ կդիմանամ։ Այս իշխանությունը փորձել է իմ դիմացկունությունը ստուգել։ Ասել եմ, որ փոշմանելու են, որ ընդհանրապես առնչվել են ինձ հետ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ