27 05 2021

Այն կառավարությունը, որը չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողելու է։ Իսկ ես չեմ ուզում ձախողել․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից․

«Ես տեղյակ չեմ, թե ոլորտի սուբսիդավորման այսօրվա ծավալներն ինչպիսինն են։ Բայց այսպիսի անկման պարագայում ենթադրում եմ, որ դրանք խիստ նվազեցված են։ Սուբսիդավորման ծավալների առումով Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի․ այն պետք է ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ գյուղոլորտի մասի որոշակի տոկոս կազմի։ Մեզ մոտ այդ տոկոսը կամ նախատեսվածից ցածր է, կամ անարդյունավետ է ծախսվում։ Եթե կառավարությունը չի մտածում այս ոլորտի մասին, ուրեմն նա չի մտածում պարենային անվտանգության և ժողովրդի մասին։

Նախկինում չենք ունեցել ոլորտի որևէ ճյուղ, որտեղ նման անկում լինի։ Մենք օգնում էինք գյուղացուն, հետո երաշխավորում նրա արտադրանքի իրացումը։ Այն կառավարությունը, որը չի զբաղվում գյուղատնտեսությամբ, ձախողվելու է։ Իսկ ես չեմ ուզում ձախողել։ Ես կյանքում ոչ մի տեղ չեմ ձախողել։ Խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 27-ի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ