«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցիները չեն ներկայացել բանակցություններին, իսկ նրանց զինվորները արդեն 8 օր է շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։
Չմոռանաք նաև, որ նիկոլները` բանավոր պայմանավորվածությամբ, թշնամուն են հանձնել Գորիս-Կապան ռազմավարական նշանակության մայրուղու մի մասը, որը կարող է փակվել ցանկացած պահին։
Պատահականությու՞ն է սա, թե նախօրոք լավ պլանավորված դավադրություն Հայկական պետության դեմ, կպարզվի պետական դավաճանության հիմքով քրեական գործի քննության արդյունքում (եթե իհարկե մինչ այդ մնա Հայկական պետությունը)։
Բայց այն, որ Սյունիքի գլխին կախված է գոյաբանական վտանգ, հաստատում են ԱՄՆ և Լեհաստանի դեսպանատները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը