Բազմաթիվ առաջարկներ ստացել եմ քաղաքական ուժերից, բայց ոչ առաջին դեմքերից, ինձ համար դավաճաններ չկան երկրում, դրա համար ցանկացած ուժի առաջարկ քննարկելի է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ նա լինելու է իմքայլականների ցուցակում:
«Մենք բոլորս որոշակի մասնագիտացում ունենք, Նիկոլ Փաշինյանը լինելով լրագրող, չէր կարող ռազմական հմտություններ ունենալ, դա շատ նորմալ է,պատերազմը վարել է Գլխավոր Շտաբը, իսկ ՀՀ-ն այս պատերազմում ներգրավված չի եղել, Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր իրենից կախված ամեն ինչ արել է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը