01  06  2016

Որովհետև կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ. Նախկին օմբուդսմենը՝ զինվորականների ձերբակալումների մասին

Որովհետև կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ. Նախկին օմբուդսմենը՝ զինվորականների ձերբակալումների մասին

ՀՀ Պաշտպանության նախարարությունում արդեն չորրորդ ձերբակալությունն է կատարվել: Նախ ձերբակալվեց Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը՝ իշխանությունը չարաշահելու, նյութական ծանր հետևանքներ առաջացրած իշխանազանցության կամ իշխանության անգործության հոդվածով: Ապա ձերբակալվեցին գեներալ Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Նրանք ապրանքատեսակներ են ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով, մեկ այլ գործով էլ նշվում է, որ մատակարարված անորակ ապրանքներ են ընդունել: Այս ձերբակալությունների մասով ինֆորմացիան քիչ է, կասկածները՝ շատ:

ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, կարճ ժամանակ առաջ հրաժարական տվեց, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ ձերբակալությունների հնարավոր պատճառներին՝ գրելով.

«Ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ, որովհետև`

  1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ:
  2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ:
  3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում:
  4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը:
  5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին:

Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ