09 05 2021

Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն և բարգավաճում, վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու. Ռոբերտ Քոչարյան



 «Հայաստան» դաշինքի հիմնադրման հանդիսավոր արարողությունը ելույթով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ներկայացնելով դաշինքի ձևավորման նպատակները, Երկրորդ նախագահը պարզաբանեց, թե ինչու ինքը և հենց ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ։ Երկիրն ունի կառավարման և  տնտեսական ճնաժամ։ Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամ։ Պետք են ուժեր պետք են մարդիկ, որոնք բավար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար։ Ինչո՞ւ ես․ ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում։ Եվ ինչպես տեսնում եք ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկոնւմ են։

Ինչու ՀՅԴ․․․ Որովհետև սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար։ Սա այն կուսկացությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախագահության տարիների ժամանակ, նույնիսկ, երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձը արդյունավետ արդյունքները կան և բոլորդ այդ արդյունքերի ականատեսն եք եղել։

Ինչու «Վերածնվող Հայաստան», որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ, որովհետև Սյունիքը այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանում։ Սյունիքից է կախված՝ մենք մնալո՞ւ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ։ Այստեղ վտանգները լուրջ են և կարծում եմ Սյունիքը այսօր մեր պայքարի սիմվոլն է հանդիսանում»,- նշեց Երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ