Թշնամուն հանձնած Շուշիի ազատագրման օրը սպասվող քաղաքական մեծ իրադարձության՝ ՀՀ երկրորդ նախագահ, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» դաշինքի անդրանիկ միջոցառման ալիքը թուլացնելու համար Նիկոլ Փաշինյանը ելքեր է մտածել: Երեկ ուշ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 9-ին Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրեն սատարող քաղաքական հին ու նոր ուժերի հետ միասին մեծ հավաք է հրավիրել Ազատության հրապարակում, իշխանական որոշ գործիչներ, պարզվում է, քննարկել են մայիսյան հաղթանակների չգոյության օրը նշանավորել դեպի Եռաբլուր սգո երթ կազմակերպելով, որպեսզի մի կողմից հանրության ուշադրությունը շեղվի Ազատության հրապարակում հնչող ելույթներից, մյուս կողմից պարտակեն մայիսյան հաղթանակների ու Եռատոնի այլևս չգոյության ողբերգական փաստը:
Պարզ է, որ իրենց քաղաքական թիմի համար ձեռնտու պայմաններ ստեղծելով որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակի արարողություն կազմակերպելու միջոցը, արդեն քանիցս կարողացել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձնել իր համար իրավիճակից ելք, բայց թե որքանով այս անգամ նրանց կօգնի այդ ցինիզմը՝ զոհերի ու անհետ կորածների անունն օգտագործել քաղաքական նպատակների համար, դժվար չէ կռահել:
Ամեն դեպքում, ըստ Yerevan.Today-ին հասած տեղեկությունների համաձայն, Փաշինյանի թիմակիցների շրջանում աներկբա չի ընդունվել մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանի հրավիրած մեծ հավաքին զուգահեռ դեպի Եռաբլուր սգո երթ անցկացնելը։ Գաղափարին հատկապես դեմ է արտահայտվել ԵԿՄ նախագահ, քայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ընդգծելով, որ Շուշիի ազատագրման օրը չի բացառվում նաև մեծաթիվ ծնողներ լինեն Եռաբլուրում, իսկ բախումներն անխուսափելի են։ Հետևապես՝ խորհուրդ չի տվել իշխանականններին նոր սկանդալներ սարքել:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը