«Նիկոլ Փաշինյանը, որը պարտության սիմվոլն է, որը դավաճանել է մեր ազգային պետական շահն այսօր որոշել է փոքրիկ հաղթանակներ կազմակերպել, ասեմ, որ դաքեզ չի՛ հաջողելու»,- նշեցՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի ժամանակ։ Նրա խոսքով վարչապետի աթոռին սոսնձվածի հրահանգով անմիջապես ձեռնարկեցին ապօրինի միջոցառումներ և բերման ենթարկվեցին մեր հայրենակիցները։
« Մենք այստեղ ենք՝ իրացնելու Սահմանադրությամբ մեզ արտոնված ազատ երթեր, բողոքներ իրականացնելու մեր իրավունքը, բայց, ըստ երևույթին, այս իշխանություններին, որոնք դաճանել են մեր ազգային և պետական շահը, ո՛չ օրենքը, ո՛չ իրավունքը, ո՛չ Սահմանադրությունը արժեք չունի․ դե իհարկե, եթե մի իշխանության համար հայրենիքը արժեք չունի, օրենքն ու Սահմանադրություն էլ արժեք պիտի չունենան»,-նշեց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը