09 04 2021

1998 էլ էին ասում, որ գալիս է պատերազմի իշխանություն, բայց եղան ամենախաղաղ տարիները. Դադասյան



Մեր ամենակարևոր խնդիրն Արցախի պետականության խնդիրն է՝ սեպտեմբերի 26-ի սահմաններով, որին պետք է ձգտել ամեն գնով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

«Գուցե պրիմիտիվ ուղեղները դրա տակ տեսնեն միայն պատերազմ։ 1998 թվականին էլ էին ասում, որ գալիս է պատերազմի իշխանություն, բայց եղավ ամենախաղաղ և ծաղկուն տարիները։ Դա ոչ թե պատերազմ կլինի, այլ պայքար քո պետականության համար, որովհետև ակնհայտ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության գոյության երաշխավորն Արցախն էր՝որպես պետական միավոր։ Քանի դեռ մենք չենք վերականգնել Արցախի պետականությունը, մենք երբեք չենք ունենա Արցախ և Հայաստանի Հանրապետությունները միացրած Հայաստան պետություն։ Եթե մենք Արցախը չդնենք անկյունաքար, մենք Հայաստան չենք ունենա»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ