15 03 2021

Մենք բոլորս ունենք կոնսենսուս. Փաշինյանը պետք է հեռանա և վերջ. Իշխան Սաղաթելյան



Մեր մոտ դիրքորոշման փոփոխություն չկա արտահրթ ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք կողմ էինք հենց նախագահի առաջարկած ձևաչափով և մեր օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆրոմատներով հանդիպումը համարում են ձևական անիմաստ և անբովանդակ»,-ասաց Սաղթելյանը։

Անդրադռանալով ԲՀԿ-ի այլ դիրքորոշում ունենալուն, Սաղթելյանը նշեց․

«Մենք բոլորս ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վերջ։ Որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին։ Խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրություններով։ Մենք գտնում ենք, որ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի և ճգնաժամը ընտրությունների արյդունքում ավելի է խորանալու, որովհետև այդ ընտրությունները չեն ունենալու լեգիտիմությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ