«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ոստիկանությունը մերժել է իր դեմ քրգործ հարուցելու պահանջը։ Գրառման մեջ ասվում է․
«Ոստիկանությունը մերժեց կապիտուլյանտի ստրուկ դատախազի կողմից իմ դեմ քրեական գործ հարուցելու պահանջը: Ընդամենը հարցազրույցներից մեկի մեջ ասել էի, որ «ալիևի ստրուկի իշխանությանը պետք է վերացնել քաղաքական ճանապարհով» ու էս ալիևի հարճի ստրուկ դատախազությունը ափալ-թափալ մի գիշերվա մեջ ոստիկանությանը ցուցում էր տվել իմ դեմ քրեական գործ հարուցել: Շատ ուրախ եմ, որ Ոստիկանությունում կան իրենց ուսադիրները հարգող սպաներ:
Ալիևի հարճի ստրուկ դատախազին էլ մաղթում եմ հանգիստ քուն, եթե իհարկե էսքան ցածրանալուց հետո դա հնարավոր է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը