13 03 2021

Ամեն մեկն իր հերթին պետք է քայլ իրականացնի, որ կարողանանք համընդհանուր ընդվզում ունենալ. Արծվիկ Մինասյան



«Ծայրահեղ դեպքում, եթե անգամ ճնշումն ուժեղանա, նա կփորձի լծակներն իր ձեռքը պահելով անցկացնել այդ ընտրությունները, որովհետև շատ լավ է հասկանում, որ եթե մեկ օր ինքը կորցրեց այդ լծակը, ողջ պետական համակարգը, իրավապահ ողջ համակարգը դառնալու է դեպի իրականություն»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նաև նշում է, որ ճնշումներ պետք է գործադրել ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավորների ուղղությամբ. «Պարլեմնտական երկրում պարլամենտը պետք է կարողանա  իր ազդեցությունն ունենալ, բայց մենք այսօր տեսնում ենք, որ պարլամետի «Իմ քայլը» խմբակցությունն անբացատրելի կերպով չի ցանկանում ժողովրդի տրամադրվածությունը փոխանցել թե՛ պարլամենտի ներս, թե՛ գործադիր իշխանություն, ճնշումը բնականաբար պետք է իրականացվի այս անձանց վրա, որպեսզի այս մարդիկ հասկանան, որ իրեքն ժողովրդի ներկայացուցչական մարմինն են»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ