Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում
Թուրքիան և Ադրբեջանը արցախյան երկրորդ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում անց են կացնում երկրորդ, զորամիավորումների և զինտեխնիկայի ներգրավման առումով բավականին ընդգրկուն, համատեղ զորավարժություններն, ընդ որում մեր սահմանների ուղղակի հարևանությամբ:
Բնական հարց է առաջանում. բառացիորեն ամիսներ առաջ պատերազմում հաղթած բանակները ինչու՞ պետք է իրար հեըևից անցկացնեն համատեղ զորավարժություններ (այս հարցադրումն ավելի առարկայական է դառնում հատկապես այն տեղեկատվության ֆոնին, որ Ադրբեջանը 2021թ իր ռազմական բյուջեն ավելացրել է շուրջ 50%-ով): Արդյո՞ք այդ պետությունները պատրաստվում են նոր լայնածավալ պատերազմական գործողությունների: Կարծում եմ այս հարցին պատասխանելու համար առանձնահատուկ խորաթափանցություն չի պահանջվում: Ու՞մ դեմ է պլանավորվում այդ պատերազմը այլևս կարևոր չէ, քանի որ բոլոր դեպքերում այն չի շրջանցելու Հայաստանը: Իսկ եթե հաշվի առնենք թե՛ Էրդողանի և իր արտգործնախարարի և թե՛ Ալիևի վերջին օրերի հայտարարություններն, ապա առանց վարանելու կարող ենք արձանագրել, որ մենք կանգնած ենք նոր, այլևս Հայաստանի հանդեպ սանձազերծվող, պատերազմի շեմին:
Այս պնդումն ավելի ակտուալ է հնչում հատկապես Սյունիքի ռազմավարական կարևորության դիրքերը ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ թողնելու մասին Վարչապետ կոչված անձի որոշման լույսի ներքո: Եվ եթե ավելացնենք այն աղմկահարույց փաստը, որ Կապանի փողոցներով երթևեկում և նկարահանումներ են անում ազերի զինվորականներն, ապա իրավիճակն առավել քան սպառնալի է ներկայանում:
Բոլորովին չկարևորելով ստեղծված իրավիճակի սպառանալիությունը արձանագրող հավելյալ փաատեր ներկայացնելու անհրաժեշտությունը (իսկ դրանք շատ շատ են), ըստ իս, առանձնահատուկ կարևորություն է ստանում այդ սպառնալիքներին դիմագրավելու մեր քայլերի խնդիրը:
Այլևս պարզ է, որ սպառնալիքի տակ է ոչ թե Հայոց Պետությունը, այլ Հայաստանի գոլությունն ընդհանրապես: Ավելին, այլևս որևէ կասկած չի հարուցում այն, որ մեր Հայրենիքի գոյության բոլոր սպառնալիքների ‹‹գլխավոր ճարտարապետը››, մեր ազգային անվտանգության համար մեկ սպաառնալիքը՝ Վարչապետն է և նրա հենարանը հանդիսացող ուժալինները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը, քնչական մարմիններն ու նրա ուսապարկերը:
Սակայն նույնչափ ակնհայտ է, որ մեր պետության անվտանգության համար մեկ երաշխավորը Բանակն է՝ ի դեմս Գշխավոր Շտաբի և Զինված ուժերի հրամկազմի:
Գլխավոր Շտաբը և կորպուսների հրամանատարները փետրվարի 25-ին հանդես եկան հայտարարությամբ, որով, գնահատելով երկրի անվտանգային վիճակը ծայրաստիճան մտահոգիչ, պահանջեցին երկրի Վարչապետի և նրա Կառավարության հրաժարականը: Թվում էր, որ այդ հայտարարությամբ Գլխավոր Շտաբը հրապարակավ արձանագրում էր, որ Հայաստանի Զինված Ուժերը խորապես գիտակցում եմ մեր Պետության անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման խնդրում իրենց սահմանադրական պատասխանատվությունը և պատրաստ են այն իրացնել՝ անվտանգության գլխավոր խոչնդոտը հեռացնելու միջոցով:
Եվ թեպետ ԳՇ հայտարարությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց հասարակության ճնշող մեծամասնության կողմից և արժանացավ հանրության լուրջ աջակցությանը, այդուհանդերձ մենք Գլխավոր Շտաբի ղեկավարության կողմից իր սահմանադրական պարտքի կատարմանը ուղղված որևէ քայլի ականատեսը չեղանք:
Ոմանք փորձում են այս իրավիճակում քննադատության սլաքներն ուղղել դեպի ընդիմությունը, թե ինչու՞ ընդիմությունը չի օգտվում ԶՈՒ հրամկազմի առերևույթ աջակցությունից և չի գնում կտրուկ քայլերի: Բոլորովին չմերժելով Հայրենիքի փրկության գործում ընդիմության գործողություններում իրավիճակին համապատասխան վճռականություն ցուղցաբերելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ պետք է փաստել, որ հենց 17-ի նախաձեռնության շնորհիվ ձևավորվեեց Հայրենիքի փրկության շարժումը, որին այսօր միացել են հազարավոր մտավորականներ, արվեստի և գիտության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնկառավարման մարմիններ, սփյուռքյան կառոույցներ, սովորական քաղաքացիներ և հանրային կյանքի այլ մասնակիցներ: Եվ հենց նրանք իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԳՇ պետին և ԶՈՒ հրամկազմին և հետևողականորեն պահանջում են ՀՀ Նախագահից իր սահմանադրական պարտավորությունների անշեղ կատարումը:
Բայց նույնիսկ այդ պայմաններում երկրի անվտանգությունը երաշխավորելու գործում ԶՈՒ հրամանատարության սահմանադրական պարտավորությունները բոլորովին չեն նվազում: Ավելին, եթե մի պահ պատկերացնենք, որ հանրությունը չի գիտակցում այն իրական սպառնալիքները, որոնք կախված են մեր ժողովրդի գլխին և չի ձեռնարկում ինքնակազմակերպման գործողություններ, արդյո՞ք Գլխավոր Շտաբի պետը կամ ԶՈՒ հրամկազմը լոկ հայտարարությամբ հանդես գալով կարող էր համարել, որ իր սահմանադրական պարտավորությունը կատարել է: Անշուշտ ո՛չ, որովհետև ԶՈՒ Գլխաավոր Շտաբը պատասխանատու է մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, առկա սպառնալիքները չեզոքացնելու համար, այլ ոչ թե այդ մասին հանրությանը տեղեկացնելու համար: Ուստի միանգամայն արդարացված են մեր հանրության սպասելիքները ԳՇ հրամանատարությունից՝ պատմական զարգացումների ներկա փուլում խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Պետությունն ու Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում և դիմել համապատասխան գործողությունների: Այս առումով ես համակարծիք եմ Դավիթ Շահնազարյանի հետ և համոզված եմ, որ հանրությունն իրավունք ունի պահանջել Օնիկ Գասպարյանից համապատասխան գործողություններ:
Միաժամանակ ավելորդ չէ նշել, որ օրենքով ռազմական դրության պայմաններում բոլոր ուժալին կառույցների (ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ) զինված ստորաբաժանումները (ներքին զորքեր, ալֆա, պետական պաշտպանության ծառայություն և այլն) անցնում են ԶՈՒ օպերատիվ կառավարման տակ և այս տեսակետից Գլխավոր Շտաբի պետը պետք է իր ձեռքը վերցնի բոլոր այդ միավորների գործողությունների օպերատիվ կառավարումը՝ օրենքի ողջ խստությամբ, ընդհուպ ձերբակալումը, բացառելով դրանց ներգրավումը ցույցերի ընթացքում, բացառելով նաև դրանց կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումը կամ դրա ցուցադրումը (վերջինիս վառ օրինակը ԱԺ-ում դիպուկահարների և զինված ոստիկանների հայտնվելն էր): Այս առումով առնվազն տարօրինակ էր, որ ԳՇ պետի օպերատիվ կառավցարման տակ գտնվող նշված ոստիկանական ստորաբաժանումները արգելափակել էին հենց ԳՇ պետին ի պաշտպանություն պահեստազորի սպաների և ծառայողների հանրահավաքը Պաշտպանության նախարարության առջև:
Իրադարձությունների զարգացումն այնպիսին է, որ ԶՈՒ հրամկազմը պետք է չհապաղի Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունը կատարելու ուղղությամբ վճռական քայլերի դիմելու գործում: Այլապես մենք կհայտնվենք այն վիճակում, որում հայտնվեց Արցախը պատերազմից առաջ: Ես ի նկատի ունեմ այն, որ ինչպես Փաշինյանը պատերազմից առաջ գլխատեց Արցախի Պաշտպանության Բանակը՝ստիպելով հեռացնել բոլոր փորձառու և պատերազմի բովով անցած հրամանատարներին՝ փոխարինելով նրանց անփորձ ապաներով՝ աջ ու ձախ կոչումներ շնորհելով, այնպես էլ մեր պարագայում, հապաղելու դեպքում, նա կամ կհեռացնի ԶՈՒ հրամկազմի իրեն աննազանդ ղեկավարներին կամ կձերբակալի նրանց՝ փոխարինելով անփորձներով:
Մի խոսքով, Արցախը դե ֆակտո կորցնելուց հետո, Փաշինյանի ձեռամբ մենք կանգնած ենք ոչ թե Պետությունը, այլ Հայաստանը կորցնելու ռեալ վտանգի առջև և սա պետք է գիտակցի նախ և առաջ Գլխավոր Շտաբի հրամանատարությունը:
Հապաղելն ու անգործությունը հանցագործությանը համարժեք է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը