06 03 2021

Արդբեջանական որոշ ուժեր Փաշինյանին տեսնում են որպես Ադրբեջանի ղեկավար. Ալիև

Արդբեջանական որոշ ուժեր Փաշինյանին տեսնում են որպես Ադրբեջանի ղեկավար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար: Այս մասին հայտնում է Minval.az–ը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», - ասել է Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում և հավելել, – «Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:

Ալիևը նաև նշել է, որ ապազգային տարրերի հետ, իրենք երբեք չեն կարողանա նստել նույն սեղանի շուրջ, քանի որ նրանք դավաճաններ են:

Նրա խոսքով` այդ ուժերը հրահանգներ են ստանում դրսից: «Նրանց էմիսարները գտնվում են օտարերկրյա մայրաքաղաքներում: Այնտեղից այստեղ փող են ուղարկում` ժողովրդին շփոթեցնելու համար, նրանք ուզում են ստվեր գցել մեր փառահեղ հաղթանակի վրա: Նրանք մեզ որպես օրինակ են ցույց տվել Փաշինյանին, նրան անվանել ազնիվ մարդ, անվանել ժողովրդավար: Նրանք ասացին, որ երանի նման առաջնորդ լինի Ադրբեջանում: Այդ դեմոկրատը ձերբակալել է ամբողջ ընդդիմությանը... Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ