«Ողջունում եմ և խնդրում եմ մեր հայրենակիցներին լինել Ազատության հրապարակում՝ հայրենիքի, բանակի, եկեղեցու և հայի կողքին: Ես դիմում եմ նաև այն մարդկանց, որոնց այսօր ստիպում և տանում են Հանրապետության Հրապարակ: Մենք բազմաթիվ ահազանգեր ունենք նախարարություններից, այդ թվում նաև այն նախարարությունից, որտեղ ես եմ ժամանակին աշխատել, դպրոցներից, Ազգային ժողովից»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը