25 02 2021

Սա բանակի կողմից հեղաշրջում չէ, սա ժողովրդին միացում է. Սեյրան Օհանյան



«Մեր նպատակները մեծ են, ռազմավարական, և մենք քայլ առ քայլ մեր ճանապարհին հարթեցնելով ամեն ինչ գնում ենք դեպի հաղթանակ:

Սիրելի հայրենակիցնե՛ր, այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Այս պատերազմի ընթացքում որոշ ժամանակահատվածում բանակը միայնակ էր մնացել, մեզ բոլորիս համար հասկանալի է, որ այս ամենն արդյունք է ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման, որովհետև այս իշխանությունները և կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունեն: Նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ»,- ելույթի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ