Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Քննչական ծառայություն, Գլխավոր դատախազություն, դուք դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին, սահմանադրությանը և քաղաքացուն ի ցույց դնելու և ձեր անելիքն անելու»,- գրել է Աբրահամյանը։
Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը