23 02 2021

Հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան․ Արտակ Զաքարյան

Հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ըստ կապիուլյանտ Նիկոլի՝ հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան։ Այնքան շատ է սիրել, որ այսօր թուրքերը Շուշիում «գորշ գայլերի» վերապատրաստման դպրոց են բացում։

Այո, հեղափոխությունն այնքան շատ էր սիրել Ղարաբաղը, որ Արցախի գրեթե բոլոր հերոսներին դատարաններում հարցաքննել, և առ այսօր էլ հարցաքննում են՝ պատվիրված շինծու գործերով։

Հեղափոխությունն այնքան շատ էր սիրում Արցախը, որ դրա ջատագովները բարձրաստիճան հեղափոխականների ներկայությամբ կոչ էին անում ջարդել Արցախի ղեկավարի գլուխը։

Մնացածի մասին հետո։

Բարձրաստիճան հիվանդ մառազմը մեկնաբանելու հարցում կամաց-կամաց մասնագիտանում ենք։

Իշխանության քաղաքական հիվանդությունները ախտորոշելը ևս ընդդիմության քաղաքական գործունեության մաս է դարձել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ