23 02 2021

Կոչ եմ անում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին չծառայել մեկ մարդու․ Գեղամ Մանուկյան



ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ ԱԱԾ-ում տարիներ շարունակ ծառայել են  բազմաթիվ վաստակաշատ մարդիկ, սակայն իրավիճակն այսօր այլ է։

«Այսօր Նալբանդյան 104-ը իշխանության եկած խելագարի պատճառով դարձել է վհուկներ որսացող, դարձել է ՀԴՄ ստուգող, գազի լցակայան ստուգող, սև վերնաշապիկներով ինչ-որ ուրվականներ փնտրող, հայրենիքի լավագույն որդիներին այս մեկուսարաններում պահող։ Հիմա այս մեկուսարանում թշնամի չեն պահում, այստեղ պահում են հայրենասերներին, ովքեր տարիներ շարունակ պայքարել են նույն թշնամու դեմ»,- ասաց նա՝ կոչ անելով ԱԱԾ աշխատակիցներին չդառնալ գործիք։

«Այստեղ կանգնածներից շատերը ԱԱԾ մեկուսարանը ձեզանից անգիր գիտեն։ Սովոր են, վարժ են, դրանով ոչ մեկի չեք վախեցնի։ Արիկ Սաղաթելյանին էլ չեք վախեցնի, որ պահում եք հիմա այդտեղ ։ Ուշքի եկեք, որովհետև ձեզ վստահվել է ազգային անվտանգության ծառայողի դերը, դադարեք լինել Նիկոլի օպեր-լիազորը»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ հինգշաբթի տեղի է ունենալու ավտոերթ, իսկ վաղվա միջոցառումների տեղն ու ժամը կլինի անակնակալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ