Հայաստանի գործող իշխանությունը գնալով ինքնաօգնության խմբի է նմանվում, որտեղ նույնատիպ խնդիրներ ունեցողները փորձում են ապաքինման և քաջալերման ռեսուրս գտնել։
- Բարև ձեզ, ես Նիկոլն եմ։
- Ողջունենք Նիկոլին, ծափեր։
- Ես պատերազմից մեկ օր առաջ սպառնում էի անհուսորեն ապակայունացնել Ադրբեջանի ներքին վիճակը, իսկ պատերազմի օրը բանաստեղծություն գրեցի. Ես պատռել եմ զոհի հին կտակը / Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում։
- Եկեք նորից ծափահարենք Նիկոլին, նա քաջություն ունեցավ միանալ մեզ ու խոսել իր խնդիրների մասին։
-Բարև Ձեզ, ես Մակունցն եմ։ Ես պատերազմից մի ամիս առաջ հայտարարում էի, որ Թուրքիան այս պատերազմին չի միջամտի։
- Ողջունենք Մակունից, ծափեր։ Նա անպայման կապաքինվի։
- Ես պատերազմի կեսերին նորից բանաստեղծություն գրեցի։
- Խմբում հերթով ենք խոսում։ Այստեղ բոլորն էլ ունեն խնդիրներ։
- Ողջույն. Ես Դավիթն եմ։ Ես պատերազմից առաջ ասում էի. նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Բայց ես հիմա ընդունում եմ իմ սխալը։
- Ծափահարենք Դավիթին՝ նա ընդունում է իր սխալը։ Իսկ դա ամենակարևոր քայլն է առողջացման ճանապարհին։
-- Այո, ես առողջանում եմ։ Ես հիմա ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Նոր խումբ, Նոր ՏԱՐԱԾՆԵՐ...
Բարև Ձեզ, հաղթելու ենք, մենք հաղթում ենք, մենք արդեն հաղթել ենք։
Ողջունենք մեզ նոր միացողին։ Նա, ցավոք, հաղթանակից հետո իր անունը չի հիշում, ուրախությունից հիշողությունը կորցրել է։ Նա օրական 44 անգամ գոռում է «հաղթելու ենք»։
Բարև ձեզ, ես Արարատն եմ, տանը՝ ԱղրըԴաղ են ասում, գործի տեղը՝ Օմեգա։ Ես պատերազմի օրերին հիշեցնում էի, թե ով է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, չշշկռվե´ք։
Եկել է քաղաքացու վրեժի ժամանա´կը, վրեժի´ ժամանակը։
Նորից ողջունենք Նիկոլին։ Խմբում բոլորը պարբերաբար պոռթկումներ ունենում են։ Հուսադրե´նք Նիկոլին։
Ես պատերազմի ընթացքում 4 անգամ կարող էի պատերազմը դադարեցնել։ Ես հերո´ս եմ, ես դա չեմ արել, չեմ արել, որովհետև ես հերո´ս եմ։ Եվ եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ բուժված չե´նք համարելու։ Ի´նչ էլ որ լինի։
Ողջունենք մեր հերոսին։
Ես Վարազդատն եմ, բայց ես սրանց հետ արդեն կապ չունեմ։
Ողջունե´նք Վարազդատին։ Նա բուժվել է չինական խոտաբույսերով։ Բայց միացել է մեզ՝ պատմելու իր փորձը։
Ես պատերազմի օրերին հայտարարում էի, որ բոլորը մարտի դաշտից փախան, միայն Աշոտիկն էր կանգնել Սմերչի դիմաց, ու իր խրոխտ հայացքով զգետնում էր Բայրաքթարները։
Ողջունե´նք Վարազդատին կրկին։ Նա չի վախենում հիշել իր հիվանդության օրերը։
Չշշկռվե´ք, չշշկռվե´ք, մենք ունենք մեկ գերագույն գլխավոր։
Բարև ձեզ, ես Անդրանիկն եմ։ Ես պարտվել եմ թե´ մարտի դաշտում (թեև այնտեղ երբեք չեմ եղել), թե´ բարոյապես, թե´ ֆիզիկապես, թե´ մենտալ, թե´ նանո, թե´ մակրո, թե´ ... բոլոր առումներով։ Ներսից, դրսից, ներքևից, վերևից։
Ծափահարենք Անդրանիկին և դուրս հրավիրենք խմբից...
Մարինե Սուքիասյան
Այլտընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը