03 02 2021

Երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե՛ իր աշխատավայրը, թե՛ մեր տան շրջակայքը ռմբակոծվում և հրթիռակոծվում էր անդադար․ Լևոն Քոչարյան

Երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե՛ իր աշխատավայրը, թե՛ մեր տան շրջակայքը ռմբակոծվում և հրթիռակոծվում էր անդադար․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտի տան վրա ռումբ չի ընկել:
90ականներին, երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե՛ իր աշխատավայրը, թե՛ մեր տան շրջակայքը ռմբակոծվում և հռթիրակոծվում էր անդադար, որի հետևանքով 1992-ին ծանր վիրավորվեց նաև մայրս:
 
Երկիրը ծնկի բերած, եկրին տասնյակ միլիարդ դոլարների վնաս հասցրած և ի վերջո մեր հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած այս սրիկաները շարունակում են ցինիկաբար լայն ժպիտով հարցազրույցներ տալ, անամոթաբար ստել, մեղադրել բոլորին ամեն ինչում, միայն, թե չկորցնեն իրենց աթոռներն ու պարգևավճարները:
 
P.S.Այս նկարն արվել է մեր Ստեփանակերտի բնակարանի պատշգամբից հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա գտնվող մեր հարևանների տների վրա: (Երևի наводка-ն մի քիչ սխալ են տվել ձեզ հայտնի մարդիկ): Այդ օրերին ինչպես գիտեք հայրս Ստեփանակերտում էր և մեր տանն էր գիշերում: Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաև մեր տան դռներն ու լուսամուտները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ