01 02 2021

Երկրորդ նախագահն այս իշխանությանը խաղալու տեղ չթողեց․ Արա Վարդանյան



Ընդիմությունը չի պարտվել պարտված իշխանությանը, և իշխանահաճո այս թեզը Արա Վարդանյանը առաջարկում է չշրջանառել: Yerevan.Today-ի տաղավարում Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը  խոսել է ընդիմության պայքարին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միանալու հնարավոր ֆորմատի մասին:

 Ընդիմությունն ըստ նրա, տրոհման չի գնա, հակառակը՝ փետրվարի 18-ից վերսկսվող մեծ հանրահավաքներով կվճռվի այս իրավիճակից ելքը՝ առանց ԱԺ կազմալուծման:

«Թեև Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների գնալու իր մեսսիջը արդեն փոխենցեց Նիկոլ Փաշինյանին՝ որ ֆորմատով էլ պաքարը շարունակես, միևնույն է՝ կրելու եմ, նույնիսկ եթե դա լինի ընտրություների գնալու ճանապարհով: Նախագահը այս իշխանությանը խաղալու տեղ չթողեց»,- ասում է Արա Վարդանյանը: Նա հավատում է, որ երկիրը արտաքին միջավյրից կտրած և գեոքաղաքական դաշտում թուլացրած Նիկոլ Փաշինյանին այսօր պահում են ոչ թե ԱԺ պատգամավորները, այլև մի ամբողջ գործակալական ցանց:

«Քոչարյանն իշխանության գալուց հետո Հայաստանում ձևավորված գործակալական ցանցը արմատախիլ կանի, իսկ դուք կարո՞ղ եք հիշել նախագահ Քոչարյանի տված մի խոստում, որն անկատար է մնացել… իհարկե՝ ոչ։ Ուրեմն, միանանք պայքարին և չտրվենք նախկինների վերադարձի վախերի միֆին, մենք այսօր ոչ թե պիտի վախենանք նախկինների վերադարձից, այլ ուրախանանք, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են գալ ու երկիրը փրկել վերջնականապես փլուզումից»:

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ