22 01 2021

Իշխանությունը պայմանավորվածություն է խախտել․ ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը



Եթե իշխանության ներկայացուցիչները որոշել են, որ հասարակությունը պետք է քանդեն նաև բարոյական կապերով, հասարակության ներսում քարոզում են ատելություն, մարդկային ցածր որակներ, ապա դա նրանց բեռն է, և պատմությունը նրանց առջև դա բերելու է նաև չներելով։ Իսկ մեր պատասխաններում մենք բացառապես առաջնորդվում ենք առաքին մարդկանց վարքագծով և պարկեշտ քաղաքական գործչի վարքագծով։ Մենք այսպես փորձում ենք նաև օրինակ ծառայել մեր բոլոր գործընկերներին, այդ թվում՝ իշխանական։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Եթե նրանք որոշել են, որ առաջնահերթն ագրեսիան է, քաղաքական սխալ բառապաշար օգտագործելը, պատմական սխալ փաստեր օգտագործելը, և դրանով նպաստելը հասարակության մեջ կապերի թուլացմանը, ապա նորից եմ կրկնում՝ պատմության դատաստանի առջև նրանք կկանգնեն»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ