21 01 2021

Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել․ Politik

Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել․ Politik

Politik.am-ը գրում է․ «Իշխանությունները շարունակում են անել ամեն բան, որպեսզի թաքցնեն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հանգամանքները, որոնք կարող են հանրությանը հանել թմբիրից ու ակնհայտ դարձնել, որ պատերազմում պարտության միակ մեղավորը հենց գործող իշխանություններն են։ Այս պատերամզի մասին ամենամեծ մոլորություն այն է, որ իշխանությունները տեղյակ չեն եղել դրա սկսվելու մասին։ Իրականությունն այն է, որ արդեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԳՇ հետախուզությունը զեկուցել է սեպտեմբերի 27-ին սկսվելիք պատերազմի մասին, անգամ ժամն է հայտնի եղել։

Այս տեղեկատվության ֆոնին անհասկանալի է, թե ինչպես է ադրբեջանական ԶՈՒ-ը կարողացել ոչնչացնել մեր ԶՈՒ ՀՕՊ համակարգերը, անգամ, զորամասերում, ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրավոր զոհեր ենք տվել հենց զորամասերում կուտակված զինվորներից։ Ինչու՞ պատերազմի մասին տեղեկացված ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ձեռնարկել քայլեր, որպեսզի ադրբեջանական բանակի առաջին հարվածը այդքան մահաբեր չլինի, եթե անգամ հնարավոր չէր հակահարվածով կանխարգելել այն։

Հիմա հասկանալի է, թե ինչու՞ են իշխանությունները հապաղում բաց ու թափանցիկ քննել պատերազմի հանգամանքները, քանի որ այդ դեպքում ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված են լինելու բազմաթիվ տհաճ, գուցե նաև քրեական հետևանքներ ունեցող հարցերի պատասխանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ