11 12 2020

Ուժ գտեք, զեկուցագիր գրեք՝ 15-20 օր հետո կվերականգնվեք․ Սայաթ Շիրինյանը՝ ոստիկաններին



Ոստիկանության այն 4-5 ծառայողները, որոնք դուրս են եկել համակարգից՝ չհամաձայնելով ծառայել գործող իշխանություններին, նրանքկազմել են մինչ այժմ ոստիկանության արժեքային համակարգը. դա ոստիկանության սերուցքն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Այդպիսիները դեռ շատ են և իրենց խոսքը, կարծում եմ՝ կասեն: Իսկ ով է հիմա ոստիկանության պետը, մի դժգույն, դժբախտ, գորշ անձնավորություն: Մի մարդ, որը անկախության տարիներին ոստիկանապետերի մասշտաբով ամենաստորացուցիչ ծառայություն մատուցած անձն է: Նա ուղղակի փշրեց ոստիկանություն-հասարակություն կապը, վստահությունը ոստիկանների նկատմամբ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ