10 12 2020

Բաքվի դիսկոտեկներում զվարճանում են Նիկոլին ծաղրող և նվաստացնող երգերի տակ. Համբարյան

Բաքվի դիսկոտեկներում զվարճանում են Նիկոլին ծաղրող և նվաստացնող երգերի տակ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Մինչ Հայաստանի վարչապետի աթոռում զմռսված ազգադավն ԱԺ մաբիոնից Ադրբեջանում իր հասցեին ուղղված վիրավորանքներին, հեգնաքներին, նվաստացումներին չարձագանքելն առանց ամոթի բացատրում էր նրանով, որ Հայաստանի նախկին ղեկավարների նկատմամբ էլ է նույնը եղել՝ իրեն հիմարի տեղ դնելով, թե չի հասկանում իրական խայտառակ պատկերը, որ եթե նախկինների դեմ ինչ-որ մեկ-երկու դրավգ էլ եղել են ,ապա Բաքվում այդ ամենի կազմակերպիչներն են ծիծաղելի վիճակում հայտնվել, քանի որ ծիծաղել կամ հեգնել Հայաստանի նախկին ՀԱՂԹԱՆԱԿԱԾ բոլոր ղեկավարներին հիմարություն է, ապա իր պարագայում, նա Իլհամի դեմ ծնկած, Իլհամի կողմից պարտադրված ղազագիրը ստորագրած և ստորացված ղեկավար է, որին Ադրբեջանում ծաղրում և նվաստացնում են բոլորը...

Պարզվում է կապիտուլյանտ Նիկոլի պատվին գրված երգերից՝ "Նոուլդու Փաշինյան"-ը, որը թարգմանվում է՝ "Այս ի՞նչ եղավ Փաշինյան", շատ պոպուլյար է Բաքվի դիսկո ակումբներում, ու այցելուներն ուղղակի "տժժում" են դրա տակ... Սա է իրական պատկերը... Ու սա պետք է գիտենա ու սրա բոլոր հետևանքների մասին պետք է գիտակցի հայությունը, քանի որ Ադրբեջանը չի վարանի տարբեր միջազգային հարթակներում ևս խայտառակել և հեգնել կապիտուլյանտ ազգադավ Նիկոլին, ով իր պաշտոնին կառչած մնալով խայտառակում և նվաստացնում է Հայաստանը և հայությանը... Հ.Գ. Շատ ծանր է ինձ համար այս տեսանյութը տեղադրելը... Բայց սա է Նիկոլի մեզ մատուցած իրականությունը...»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ