05 12 2020

Փաշինյանը պետությանը չի պատրաստել պատերազմի, իսկ մեղքը բարդել բանակի վրա, ամենաստոր քայլն է. Զաքարյան



Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Առայժմ պահանջները քաղաքական են՝ Նիկոլ Փաշինյանի և իր ամբողջ քաղաքական ոհմակի հեռացում և հետագայում արդեն պատասխանատվության գործընթաց, որովհետև այն, ինչ խոսվում, քննարկվում է, տարբեր փաստեր, մարդիկ, դրանք չեն կարող հենց այնպես զրույցների մակարդակում մնալ: Ի վերջո, եթե դավաճանության գործընթացներ կան և դա չի մտնում համապատասխան իրավական գործընթաց և չի ստանում քաղաքական, իրվական գնահատական պետության կողմից, ուրեմն այդ պետության մեջ լայն դռներ են բացվում ցանկացած տիպի դավաճանությունների համար»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ