22 11 2020

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար. Էդմոն Մարուքյան

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար. Էդմոն Մարուքյան

 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»:

Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է և' Հայկական, և' Ադրվեջանական կողմերին։

Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները և ոչ միայն։

Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական այսպես կոչված փախստականները վերադառնային նոր կառոուցված տներ և խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին ապրել այդ գյուղերում:

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ