21 11 2020

Ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Փաշինյանի հետ

Ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Փաշինյանի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ժամանել են Երևան։

Այս պահին ընթանում է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան։ 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ