15 11 2020

Ինքնագլուխ որոշումներով և բռնաճնշումներով Փաշինյանն ավելի է խորացնում լարված մթնոլորտը․ Արտակ Թովմասյան

Ինքնագլուխ որոշումներով և բռնաճնշումներով Փաշինյանն  ավելի է խորացնում  լարված մթնոլորտը․ Արտակ Թովմասյան

Գործարար Արտակ Թովմասյանը գրում է․

«Րոպե առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսի քաղաքական դերակատարների և, որ ամենակարևորն է, հայ ժողովրդի` ինչպես ինքն է սիրում ասել` ՀՀ և ԱՀ «հպարտ» քաղաքացիների հետ` երկրում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ:

Նման միակողմանի գործելաոճով, ինքնագլուխ որոշումներով ու բռնաճնշումներով` Փաշինյանն էլ ավելի է խորացնում երկրում քաղաքական, տնտեսական ճգնաժամը և բարոյահոգեբանական լարված մթնոլորտը: Հենց այս գործելաոճն է, որ երկիրը մխրճում է ներքին պատերազմական իրավիճակի մեջ: Հետևաբար, օր առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչպես կարելի է երկիրը հանել այս իրավիճակից և թույլ չտալ ժողովրդի պառակտում ու «բեսպրիդել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ