Թուրքիան ապահովում է Ադրբեջանի ամրապնդումը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, և Վաշինգտոնը կոչ է անում դա չանել: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրողների համար հեռախոսային բրիֆիգում:
«Մենք տեսանք, որ Թուրքիան ամրապնդում է ապահովում Ադրբեջանին: Մենք դիմել ենք միջազգային բոլոր խաղացողներին, որպեսզի նրանք չխառնվեն տարածաշրջանում տիրող իրավիճակին», - ասել է նա:
«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին առավոտյան: Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը