26 09 2020

Փաշինյանը նեղացել է Ալիևից  ու գնում է «Նատաշկայի» մոտ. Politik.am

Փաշինյանը նեղացել է Ալիևից  ու գնում է «Նատաշկայի» մոտ. Politik.am

Politik.am-ը գրում է.

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Իր 14 էջանոց ելույթի 8 էջը նվիրված էր Հայաստանին։ Ալիևն անգամ հիշել էր Հայաստանի բանտերի և տիրող անարդարության մասին։ Հասկանալի է, որ այս կերպ Ալիևը փորձում է իր բռնատիրական համակարգն ավելի լավ լույսի ներքո ներկայացնել։ Ալիևն ինչ խոսք կարողացավ օգտագործել ՄԱԿ—ի ամբիոնը, ինչը ցավոք սրտի չարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը, որը երկրի ներսում շատախոսության ռեկորդներ է սահմանել` միջազգային հարթակներում շատ համեստ է դրսևորվում։ Փաշինյանի ելույթը 4 էջ էր և այնքան անատամ, որ դա Հայաստանի անունից կարող էր կարդալ անգամ որևէ պոլիկլինիկայի բուժքույր ու վստահաբար ավելի ազդեցիկ կլիներ։

Փաշինյանն, ըստ էության, միջազգային հարթակներում չի պատասխանում Ադրբեջանի մեղադրանքներին։ Տպավորություն է, որ վախենում է  Ալիևի խոստացած բացահայտումներից։ ՄԱԿ-ի ամբիոնում Ալիևի հակահայ ելույթին չպատասխանած վարչապետի թիրախը շարունակում  է մնալ ներքին լսարանը և սա է պատճառը, որը երեկոյան «Հանրային հեռուստաընկերության» եթերում պատասխանելու է Պետրոս Ղազարյանի հարցերին։ Օրեր շարունակ ադրբեջանցիները հայտարարում են գաղտնի բանակցությունների, Փաշինյանի խոստացած տարածքների հանձնման մասին, իսկ վարչապետը փոխարենը մամուլի ասուլիս հրավիրի և պատասխանի լրագրողների հարցերին, այդ թվում սուր և իր համար ոչ հաճելի հարցերին, գնում է պետական հեռուստաընկերություն, որպեսզի հերթական անգամ ստի հանրությանը։

Հենց այս պատճառով է նա ընտրել Պետրոս Ղազարյանին, որը աչքի է ընկնում իր «պրոպագանդիստ» լինելով։ Ի դեպ, որպեսզի մեր գնահատականն անաչառ լինի ներկայացնում ենք Փաշինյանի կարծիքը Պետրոս Ղազարյանի մասին, որը նա գրել էր իրեն պատկանող «Հայակական Ժամանակ» օրաթերթում․«․․․Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ