Ազգային ժողովի օրակարգը սպառված է, սակայն պատգամավորները հանգստանալու ժամանակ չեն ունենալու:
Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նիստի ավարտին Արարատ Միրզոյանը հայտնեց, որ երեքշաբթի օրն արտահերթ նիստ է հրավիրվելու:
«Հարգելի գործընկերներ, մի հաճելի և ձեր կողմից հավանաբար երկար սպասված լուրով ամփոփեմ, սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին կառավարության հրավիրած օրակարգով տեղի կունենա արտահերթ նիստ»,-ասաց ԱԺ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը