Բանակում ծառայելը պիտի պատիվ լինի. առնվազն՝ սկզբնական շրջանում, համարվի: Այս ընկալման արմատավորմամբ նաեւ հնարավոր կլինի օրինակելի բանակ զարգացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ-որ մի պահից բաշիբուզուկը պիտի ջանա ու չկարողանա բանակ ընկնել, ու հանրությունը պիտի հասկանա, որ բանակ չընկած մարդը, եթե գիտությամբ չի զբաղվել, եթե հիվանդ չի եղել, եթե օրենքը հնարավորություն չի տվել, եթե ուզել ա, ու չի ստացվել, այլ ուղղակի թռել ա, այլ կերպ ասած՝ էդ պատվին իրեն արժանանալուց զրկած մարդը ուղղակի բաշիբուզուկ ա կամ վախկոտ:
Միայն այդ ժամանակ բանակից թռնելը կդառնա զարմանալի ու անտրամաբանական: Իսկ եթե բանակից թռել ես (ոչ թե օրենքով ազատվել ես, ոչ թե հանգամանքների բերումով ուշացել ես կամ հեռու ես եղել, այլ հենց թռել ես), բանակի ինչի՞ն ես պետք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը