Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները:
Թե ինչքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել՝ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:
Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակեց որպես ապատեղեկատվություն:
«Նման հանդիպում տեղի չի ունեցել, դա ապատեղեկատվություն է»,- նշեց Սողոմոնյանը:
Նշենք նաև, որ լուրը հերքել էր նաև Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը