03 08 2020

Ավագանու իմքայլական անդամը նախկինում պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար. ԲՀԿ-ական

Ավագանու իմքայլական անդամը նախկինում պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար. ԲՀԿ-ական

Ծանոթացեք,Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Երեւան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է: Նա տարիներ առաջ պայքարում էր Մաշտոցի պուրակը կանաչ գոտի մնալու համար: Գոռում էր՝ «Տարոն, հեռացի՛ր»,«ամոթ,ամոթ» եւ նմանատիպ այլ բաներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

Նա, գրել է.

«Ծանոթացեք,Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Երեւան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանն է: Նա տարիներ առաջ պայքարում էր Մաշտոցի պուրակը կանաչ գոտի մնալու համար: Գոռում էր՝ «Տարոն, հեռացի՛ր»,«ամոթ,ամոթ» եւ նմանատիպ այլ բաներ

Ես չեմ լսել նրա ձայնը վերջին օրերին կապված Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Ամենայն անկեղծությամբ, շատ եմ ցանկանում, որ Գայանեն, որպես տվյալ թեմայի գիտակ՝ ինձ եւ այլ երեւանցիներին բացատրի, որ իրենց իշխանության օրոք արվող այս ծառերի հատումը եւ սրճարանի վերականգնումը՝ ճիշտ է: Խնդրում եմ համոզեք ինձ…

Հ.Գ. Կադրերում երեւում են նաեւ պայքարող,կրկին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը եւ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Լառա Ահարոնյանը ու էլի շատ ու շատ իմ քայլականներ։

#Դուխով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ