26 05 2020

ԱԺ նիստերի դահլիճից դուրս եմ հրավիրելու դիմակ չկրող պատգամավորներին․ Արարատ Միրզոյան



Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը դուրս է հրավիրելու նիստերի դահլիճից այն պատգամավորներին, որոնք դահլիճում դիմակ չեն կրում:

Այս մասին քառօրյայի սկզբում հայտարարեց Միրզոյանը:

«Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ