22 05 2020

Կոչ ենք անում ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին կատարել իրենց հիշատակի պարտականությունը. Հայտարարություն

Կոչ ենք անում ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին կատարել իրենց հիշատակի պարտականությունը. Հայտարարություն

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Չեխիայի Սենատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունը և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների կողմից իրականացված ոճրագործությունները։

Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն ասել է. «Հատկանշական է, որ 3 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Չեխիայի օրենսդիր պալատը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևը ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության լիարժեք միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս առիթով մենք կոչ ենք անում մնացյալ մի քանի ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին, որոնք դեռևս չեն ընդունել նման բանաձևեր՝ կատարել իրենց հիշատակի պարտականությունը և հորդորել Թուրքիային վերջնականապես ճանաչել Ցեղասպանությունն ու տրամադրել արդար փոխհատուցումներ Հայոց Ցեղասպանության համար»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ