Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից էր հրահրված, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կազմ մտնի, իմ կարծիքով՝ սցենարն այդպիսին էր». Նիկոլ Փաշինյան։ 26.03.2018
«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով». Կարեն Կարապետյան: 01.03.2017
Հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը չի ուզում ստուգել Փաշինյանի խոսքերն առ այն, որ 2016 թվականի պատերազմը հրահրված էր ՌԴ կողմից, բայց ահա Կարեն Կարապետյանին կանչում են հարցաքննելու։ Արդարությո՞ւն, տրամաբանությո՞ւն։ Չէ՛, ապրիլյանը քննող հանձնաժողովը այլ տրամաբանությամբ՝ քաղաքական առաջնահերթությամբ է առաջնորդվում։
Բայց իրոք, հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչի՞ վրա հիմնվելով ՀՀ ապագա վարչապետն ասել էր, որ մեր ռազմավարական դաշնակիցն է փաստացի մեր դեմ պատերազմ հրահրել։
Մեկ բան ևս. երբ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ վարչապետ Փաշինյանն անսպասելի կերպով ընկավ ՌԴ նախագահի շարասյան ետեւից, և, ըստ խիստ հավաստի տեղեկությունների՝ վթարային իրավիճակ ստեղծեց դեպի օդանավակայան տանող ճանապարհի վրա, նա Զվարթնոցում Պուտինին կոնյակ հյուրասիրելուց բացի չէ՞ր պատմել, թե ինչու է Ռուսաստանին մեր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը