Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է․
«Մարուքյան-Միքայելյան ձեռնամարտի մանրամասների տեսանյութը դիտեցի:
Ձեռնամարտից առաջ պատգամավոր Բաբկեն Թունյանը, փաստորեն, խոսում է վարչապետի հայտարարության մասին, որ կոմունալ օգնություն են ստացել մարդիկ, որոնք մի քանի միլիոն դրամ ավանդ ունեն բանկերում:
Բաբկենը մեջբերում է սոցիալական ցանցերում այդ օրերին մարդկանց հնչեցրած կարծիքներն այն մասին, որ փաստորեն մարդկանց բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, իսկ այդ մարդկանց, որոնք ունեն այդպիսի ԿԱՐԾԻՔ, անվանում է բութ և սրիկա:
Հասկանո՞ւմ եք: պատգամավոր Բաբկենը մարդկանց բութ և սրիկա է անվանում ընդամենն այդպիսի ԿԱՐԾԻՔ ունենալու համար:
Ուրեմն, Բաբկեն, եթե որևէ մեկը, այդ թվում վարչապետը, ապօրինի տիրապետում է կոնկրետ անձանց ավանդների մասին տեղեկության, ապա վստահաբար պնդում եմ, որ գործ ունենք բանկային գաղտնիքը պաշտպանված չլինելու հետ: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ունեմ այդպիսի կարծիք, ավելին, ես համոզված եմ դրանում:
Իսկ դու, Բաբկեն, ՍՐԻԿԱ ես նախ այն պատճառով, որ քեզ թույլ ես տալիս սրիկայաբար վիրավորել մարդկանց, հետո ՍՐԻԿԱ ես այն պատճառով, որ ստորաբար փորձում ես մարդկանց մոլորեցնել, իսկ վերջում` ՍՐԻԿԱ ես այն պարզ պատճառով, որ շատ արագ խեղվեցիր ու դարձար ատելություն գեներացնող:
Դու, Բաբկեն, նաև ԲՈՒԹ ես, քանի որ միայն բութը կարող է մարդուն սրիկա անվանել ընդամենը կարծիք ունենալու համար, ընդորում ցանկացած կարծիքի: Նույնիսկ այն կարծիքի համար, որ դու բութ ես և սրիկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը