21 04 2020

Քննարկվում է Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակը. Անդրանիկ Թևանյան

Քննարկվում է Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակը. Անդրանիկ Թևանյան

Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է լսարանին հեղափոխությունից հիասթափվածների ու չհիասթափվածների թեմայով, մինչ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կազմակերպվում է փնթի ու ոչ համակարգված ձեւով, մինչ Հայաստանի տնտեսությունն օրական շուրջ 40 միլիոն դոլար է կորցնում, Հայաստանի ու Արցախի գլխին ամպեր են կուտակվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Լավրովը բացահայտել է․ քննարկվում է Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակը

Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է լսարանին հեղափոխությունից հիասթափվածների ու չհիասթափվածների թեմայով, մինչ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կազմակերպվում է փնթի ու ոչ համակարգված ձեւով, մինչ Հայաստանի տնտեսությունն օրական շուրջ 40 միլիոն դոլար է կորցնում, Հայաստանի ու Արցախի գլխին ամպեր են կուտակվում։

Ավելի ճիշտ, ամպերն այդ վաղուց էին կուտակվել, պարզապես դրանց մասին խոսակցությունները խլացվում էին ֆեյսբուքյան լայվերով ու տարատեսակ շոուներով։ Հիմա եկել է վճարելու ժամանակը։

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ նախորդ տարի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ակտիվորեն քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակը, ըստ որի պետք է տեղի ունենա տարածքաների հանձնում՝ բաց կոմունիկացիաների դիմաց (հղումը՝ մեկնաբանությունում)։

ՀՀ վարչապետն ու արտգործնախարարությունը անհապաղ պետք է հրապարակավ հանդես գան այս թեմայով ու պատասխանեն հետեւյալ հարցերին՝

1․Համաձա՞յն են արդյոք հակամարտության կարգավորման փուլային տարբերակին եւ եթե նման հարց է քննարկվել, ապա ինչո՞ւ է թաքցվել հանրությունից,

2․Ո՞րն է հակամարտության կարգավորման պաշտոնական Երեւանի տեսակետը («հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին» ոճի պոպուլիստական ու դեմագոգիկ բանաձեւեր չառաջարկել)»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ