04  11  2015

Մեկնարկեցին Հայաստան-Եվրամիություն նոր բանակցությունները



Նոյեմբերի 4-ին Երևանում մեկնարկեց ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց, որ նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, առևտրատնտեսական հարաբերևություններին և երկրների տնտեսական, քաղաքական ու տարածաշրջանային հարցեր:
ԵՄ կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը նշեց` ասոցացման համաձայնագիրը չստացվեց` Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, ու այդ որոշումը ԵՄ-ն հարգում է, և հիմա կողմերը կսկսեն նոր բանակցություններ` նոր համաձայնագրի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ