31 03 2020

Արցախի նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ անձնական երաշխավորության մասին



Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ոչ միայն ինձ, ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլև առավել քան համոզված եմ, նաև Հայաստանի քաղաքացիներին և ընդհանրապես հայ ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր անազատության մեջ է, մեղադրյալ աթոռին է, իսկ Սերժ Սարգսյանին ևս մեղադրանք է առաջադրվել:

«Մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը: Սկզբնական շրջանում նաև կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում այդ մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մասնակցություն են ունեցել մեր հայրենիքի բարօրությանը: Պարզ է, որ չի կարող նրանց ներկայիս վիճակը չառաջացնել այդ ոչ հասարակ տրամադրությունները մեր ժողովրդի մոտ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ