16 03 2020

Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով․ Գևորգ Գևորգյան

Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով․ Գևորգ Գևորգյան

Նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել:

2մլն965 հազար բնակչությամբ երկրում 28 COVID-19 վարակակիր, գումարած տարածման արագ տեմպերը անհապաղ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Փաստացի՝ շարունակվում է նույն քաղաքականությամբ. Հապաղում և ժամ առ ժամ ավելացող վարակակիրներ: Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով.
 

1. անհրաժեշտ օպերատիվ միջոցառումների և արտակարգ ռեժիմով գործելու համար համապատասխան գիտելիքներ, փորձ, համակարգված գործելու պրակտիկա, ռեսուրսներ և միջոցներ են հարկավոր, որին այս իշխանությունը պատրաստ չէ, անկարող է:
 

2. թույլ են տալիս իրավիճակը հասնի պիկին, որից հետո միայն չեղարկեն հանրաքվեն, շրջանառելով իրենց շահից բխող երկու թեզեր՝ հանուն ժողովրդի առողջության չեղարկեցինք հանարքվեն և հաղթահարեցինք ահագնացող համաճարակը:
 

3. չեն հայտարարում արտակարգ դրություն, որպեսզի ԱՀ-ն նույնպես չանցի արտակարգ ռեժիմի, հակառակ դեպքում կդժվարանա սորոսական և այլ արբանյակների Արցախ խցկելը և միջամտելը առաջիկա նախագահական ընտրություններին:
 

Նշված բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը իր քաղաքական և անձնական շահերը վեր է դասում հասարակության առողջապահական անվտանգությունից և պետության շահից: Ամենաառաջնայինը մեր ժողովրդի առողջությունն է և մեր երկրի անվտանգությունը: Իհարկե Աստծո կամոք հաղթահարելու ենք ամեն ինչ, բայց այս դժվարին օրերին մեզ անհաժեշտ է սթափություն և մանիպուլիացիաների զոհ չդառնալու ողջախոհություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ