Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Տարածաշրջանում երկար տարիներ ի վեր կրքերն այս աստիճան բորբոքված չեն եղել։ Կարդում ես միջազգային մամուլն ու ․․․ Նոր էր կիսախաղաղվել Իրան-ԱՄՆ կոնֆլիկտը, կարծես՝ ավարտվեց Ռուսաստան-Թուրքիա «մեղրամիսը» և նրանց միջև պատերազմի վտանգը բավական իրատեսական է։ Թուրքիան հրավիրել է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ։ Այս ֆոնին Էրդողանն Արցախի մասին հայտարարություններ է անում Ադրբեջանում։
․․․Հա, մոռացել էի, այս ամենը մեզ հետ կապ չունի։Մենք միայն մեկ խնդիր ունենք՝ Սահմանադրական դատարանը դարձնել Սիրելի Առաջնորդին ձեռնասուն ատյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը