18 02 2020

2021-ին նախատեսվում է հիմնել հակակոռուպցիոն կոմիտե

2021-ին նախատեսվում է հիմնել հակակոռուպցիոն կոմիտե

Ապակենտրոնացվածից դեպի կենտրոնացված համակարգ․ 2021 թվականին նախատեսվում է ստեղծել հակակոռուպցոին կոմիտե, որին կվերապահվեն քննչական և հետախուզական գործառույթներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

2021 թվականից կոռուպցիոն բնույթի հանցագործությունները կքննի մեկ մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտեն: Այն կմեկտեղի նախաքննական եւ հետաքննական գործառույթները, կունենա քննչական մարմին եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող ստորաբաժանում:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով, ներկայումս կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննում են 4 մարմիններ՝ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն եւ ՊԵԿ-ը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ