Մենք իշխանությունից ավելի հեռատես ենք, որովհետև այն բոլոր մտահոգությունները, որոնք հայտնում ենք, ամիսներ, տարիներ հետո նրանց քաղաքական ուժն է գալիս այդ նույն լուծումներին: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «Մի քանի մոտեցումներ, որ մենք օրենքով առաջարկում էինք, նրանք մերժեցին, և հիմա կարծես թե իրենք կառավարության որոշումներով կյանքի են կոչում»:
Մեր հարցին՝ որևէ միտում տեսնո՞ւմ են, որ իշխանությունը հիմնականում մերժում է իրենց օրինագծերը, Գորգիսյանը պատասխանեց. «Չեն ուզում, որպեսզի մենք քաղաքական կրեդիտ ստանանք որևէ իրական բարեփոխումից, որը կհեղինակենք: Միգուցե սա խանդի պես ինչ-որ բան է առաջացնում»:
Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո իշխանություններին վարկանշին, Գևորգ Գորգիսյանն ընդգծեց. «Անկում եղել է, հեղափոխական էյֆորիայից հետո դա նորմալ է, իսկ ընդդիմության համար դա լավ է: Նույնիսկ հարցումներ են հրապարակվել, որտեղ ցավոք սրտի, իշխանության վարկանիշը դեռ բավականին բարձր է: Ցավոք սրտի, որովհետև նրանց կորցրածը սովորաբար գալիս է ընդդիմությանը, սպասում էի, որ ավելի իջած կլինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը