10 12 2019

Երբ հիմարների քանակն իշխանությունում գերազանցում է թույլատրելի սահմանը, ստանում ենք վտանգավոր իշխանություն. Անդրանիկ Թևանյան

Երբ հիմարների քանակն իշխանությունում գերազանցում է թույլատրելի սահմանը, ստանում ենք վտանգավոր իշխանություն. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցանկացած իշխանության մեջ լինում են հիմարներ։ Դրանք անհրաժեշտ չարիք են։

Առանց հիմարների հնարավոր չէ, քանզի դա ներկայացուցչականություն է ապահավում և լեգիտիմացնում իշխանությանը։ Չէ՞ որ իշխանավորները հանրությանն են ներկայացնում։

Հանրության մեջ հիմարների պակաս չկա։ Հետևաբար՝ հիմարներն իրենց տեսակի մարդկանց պետք է ունենան օրենսդիր, գործադիր, դատական համակարգերում, տեղական ինքնակառավարման մարմիններում։

Հիմարներն այն բակտերիաներն են, որոնց պակասը կարող է քաղաքական դիսբակտերիոզի պատճառ դառնալ, ինչը լավ չէ։ Բայց լավ չէ նաև բակտերիաների քանակը, որն ավելին է նորմայից։

Երբ հիմարների քանակն իշխանության մեջ գերազանցում է թույլատրելի սահմանը, ստանում ենք վտանգավոր իշխանություն։ Վտանգավոր և՛ իր, և՛ պետության ու ժողովրդի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ