«Այսօր իշխանությունները վախենում են ՀՅԴ-ից»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՅԴ-ն Հայաստանում չունի ապագա։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՀՅԴ-ն զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժ է, ես կասեմ հակառակը՝ իրենք վախենում են ՀՅԴ-ից, որովհետև մենք այն ուժն ենք, որը երբեք թույլ չի տալու երկրի իշխանություններին իրականացնելու ազգակործան քաղաքականություն»,- նշեց Արմենուհի Կյուրեղյանը:
Նրա խոսքով՝ այսօր ներկայիս իշխանությունները եկել են կոնկրետ ծրագիր իրականացնելու. «Նրանք ազգակործան քաղաքականություն են իրականացնում և այդ ճանապարհին առաջին և ամենավտանգավոր ուժն իրենց համար ՀՅԴ-ն է, դրա համար սկսել են մեծ թափով ելույթներ ունենալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը